«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆրանսիան զգուշանում է ահաբեկչություններից

Ֆրանսիան զգուշանում է ահաբեկչություններից
13.01.2013 | 16:24

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարգադրել է երկրի տարածքում խստացնել անվտանգության միջոցառումները։ Նրա խոսքով՝ Մալիում և Սոմալիում ֆրանսիական զորքերի իրականացրած ռազմական գործողություններից հետո մեծանում է իսլամիստների հարձակման հավանականությունը։
Անվտանգության միջոցառումներն առաջին հերթին վերաբերում են տրանսպորտային ցանցին և ֆրանսիական խոշորագույն քաղաքների հասարական շինություններին։
Երեկ Սոմալիում ֆրանսիացի զինվորներն անհաջող փորձ են կատարել ֆրանսիացի գործակալ Դենի Ալեքսին իսլամիստների գերությունից ազատելու համար։ Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, Ալեքսի ազատ արձակման գործողությունը տապալվել է, միժամանակ զոհվել է 2 զինծառայող։ Ենթադրվում է, որ գերության մեջ գտնվող ֆրանսիացին նույնպես սպանված է։
Ինչ վերաբերում է Մալիին, ապա այստեղ ֆրանսիական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ապստամբ իսլամիստների դիրքերի ուղղությամբ։ Ֆրանսիական ստորաբաժանումները շարժվել են Մալիի մայրաքաղաքի ուղղությամբ՝ այն գրոհայիններից պաշտպանելու համար։

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ